Երևան, Երևանի համալս. հրատ., 2007. — 407 с.
Езекян Л. Армянский языкՀայոց լեզուն հայ ժողովրդի ազգային լեզուն է, Հայաստանի
Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
պետական լեզուն: Հայոց լեզվով կամ հայերենով խոսում են նաև
Ջավախքում ու Սփյուռքում: Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից է:
Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո